ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է եկեղեցու վերաբերյալ «զեկույցը»

Բաժանորդագրվել

Կառավարության պատրաստած «զեկույցում» բավականին ծանր մեղադրանքներ կան տարբեր հոգևորականների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է եկեղեցու վերաբերյալ զեկույցը։ Այս մասին հայտնեցին դատախազությունից՝ չպարզաբանելով, թե ուսումնասիրությունը կոնկրետ ինչին է վերաբերում։

«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը»,- հայտնեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։

Ավելի քան 70 էջից կազմված «զեկույցում» մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։

Leave a comment