Հարստացված ուրանի հարցն Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների օրակարգում չէ․ Tasnim-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին։
Նա նշել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս համաձայնության չեն եկել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։
«Իրանն ու Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի շուրջ»,- ընդգծել է Բաղերին։
Նա նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի շփումները շարունակվում են, բայց հարստացված ուրանի հարցն օրակարգում չէ։
Հիշեցնենք, որ Ալի Բաղերին պաշտոնական այցով Ռուսաստանում է։