https://arm.sputniknews.ru/20260527/inch-e-anelu-pashinjany-veryntrveluc-hetvo-yst-tevanjani-nvor-namak-qkh-ic-102666531.html
Ինչ է անելու Փաշինյանը վերընտրվելուց հետո՝ ըստ Թևանյանի. նոր նամակ՝ ՔԿՀ-ից
Ինչ է անելու Փաշինյանը վերընտրվելուց հետո՝ ըստ Թևանյանի. նոր նամակ՝ ՔԿՀ-ից
Sputnik Արմենիա
Թևանյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին` գնալ քվեարկության ու թույլ չտալ, որպեսզի այս ծրագրերը իրականություն դառնան։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T15:44+0400
2026-05-27T15:44+0400
2026-05-27T15:44+0400
անդրանիկ թևանյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
նիկոլ փաշինյան
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102459348_0:0:2560:1441_1920x0_80_0_0_c077562559c1d5dcacf8589e1568b728.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի կարծիքով` վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի թուրք–ադրբեջանական օրակարգը։ Այս մասին Թևանյանը հայտնել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից նամակ հղելով։Նա նաև հայտնել է, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ուկրաինացման տարբերակով հայ–ռուսական հարաբերությունները կդառնան թշնամական, հայ–իրանական հարաբերություններն էլ կփչանան, Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս կբերվի, ինչի արդյունքում ՀՀ տնտեսության կոլապս կլինի, Մեծամորի ատոմակայանը կփակվի, Հայաստանի հանքարդյունաբերությունը կոչնչացվի, ՀՀ Սահմանադրությունը կփոփոխվի, անկախության հռչակագրից էլ փաստացի կհրաժարվեն, Երրորդ հանրապետությունը կլուծարվի, Հայոց ցեղասպանությունը կուրանան, երկաթգիծը կհանձնվի Թուրքիային։Թևանյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին` գնալ քվեարկության ու թույլ չտալ, որպեսզի այս ծրագրերը իրականություն դառնան։Հիշեցնենք, որ սա Անդրանիկ Թևանյանի 2-րդ նամակն է։ Առաջինը նա գրել էր մայիսի 26-ին` ընդգծելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով։ Նա ընդգծել էր, որ իրեն մեղադրում են պետական դավաճանության մեջ, բայց իրական դավաճանն է ամենաբարձրը գոռում` բռնե՛ք դավաճանին։ Քաղաքական գործիչը շեշտել էր, որ հարուցված քրեական գործով նախատեսվում է ցմահ ազատազրկում։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք ունի և կկարողանա ընտրական գործընթացին մասնակցել ներկայացուցիչների միջոցով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102459348_143:0:2418:1706_1920x0_80_0_0_d9e86267b2974b80f7b70fffd22ca662.jpg.webp
անդրանիկ թևանյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ
անդրանիկ թևանյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ
Թևանյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին` գնալ քվեարկության ու թույլ չտալ, որպեսզի այս ծրագրերը իրականություն դառնան։
« Նիկոլ Փաշինյանը պարտավորվածություն ունի իշխանությունը պահելուց հետո մի քանի ծրագիր իրականացնել։ Այսինքն սպասարկելու է թուրք-ադրբեջանական օրակարգը, ինչը կհանգեցնի Հայաստանի լուծարմանը։ Ըստ ծրագրի լինելու է` «Զանգեզուրի միջանցքի» հանձնում Ադրբեջանին, 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, Հայաստանի տարածքների հանձնում (Արծվաշենը հետ վերցնելու թեման բլեֆ է, ինչպես նաև բլեֆ է Հայաստանի մյուս օկուպացված տարածքները հետ բերելու խոստումը), Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի լիկվիդացում, ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական հեռացում»,– գրել է Թևանյանը։
Նա նաև հայտնել է, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ուկրաինացման տարբերակով հայ–ռուսական հարաբերությունները կդառնան թշնամական, հայ–իրանական հարաբերություններն էլ կփչանան, Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս կբերվի, ինչի արդյունքում ՀՀ տնտեսության կոլապս կլինի, Մեծամորի ատոմակայանը կփակվի, Հայաստանի հանքարդյունաբերությունը կոչնչացվի, ՀՀ Սահմանադրությունը կփոփոխվի, անկախության հռչակագրից էլ փաստացի կհրաժարվեն, Երրորդ հանրապետությունը կլուծարվի, Հայոց ցեղասպանությունը կուրանան, երկաթգիծը կհանձնվի Թուրքիային։
Թևանյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին` գնալ քվեարկության ու թույլ չտալ, որպեսզի այս ծրագրերը իրականություն դառնան։