Մխիթարյանը համաձայնել է երկարացնել պայմանագիրը «Ինտերի» հետ

Բաժանորդագրվել

Շուտով կքննարկվեն համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է ևս մեկ մրցաշրջան մնալ միլանյան ակումբում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Նա նշում է, որ 37–ամյա հայ կիսապաշտպանին թիմում պահելու գլխավոր նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է։

«Քանի որ Մխիթարյանն արդեն ասել է իր «այո»-ն, այժմ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը»,– գրել է նա։

Նշենք, որ այս մրցաշրջանում «Ինտերը» դուբլ ձևակերպեց՝ հաղթելով առաջնությունում (իր պատմության մեջ 21-րդ անգամ) և դառնալով Իտալիայի գավաթակիր։

Leave a comment