Մեկ անձ կալանավորվել է շուրջ 700 հզր դոլար արժեքով ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են Ջ. Կ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու փորձի, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 16.98 գրամ քաշով a-PVP տեսակի և 13 կգ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցներ (շուրջ 700 հզր ԱՄՆ դոլար արժեքով) ձեռք բերելու և տարբեր վայրերում պահելու դեպքերի հանգամանքները։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«Ջ․ Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու փորձը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ջ․ Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment