Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Որոշ ազդեցիկ ամերիկացի հանրապետական օրենսդիրներ զգուշացնում են Թրամփի վարչակազմին չշտապել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հարցում՝ վախենալով Վաշինգտոնի համար անբարենպաստ պայմաններից՝ ըստ Politico-ի։
«Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը հանդիպում են անսպասելի կողմերի՝ հանրապետական «բազեների» դիմադրությանը, որոնք վախենում են, որ Սպիտակ տունը վատ համաձայնագիր կկնքի»,- նշվում է հոդվածում։
Ինչպես ընդգծվում է այնտեղ, հանրապետականները նախազգուշացրել են, որ եթե Իրանի հետ հապճեպ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, նրա ձեռքում կարող են մնալ միջոցներ, որոնք թույլ կտան սպառնալ տարածաշրջանին և խաթարել Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությունը։