Գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի բացահայտումը պետք է լինեն առաջնային հարցերից մեկը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

Գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի բացահայտումը և մեր պետական արժանապատվության վերականգնումը յուրաքանչյուր հայի համար պետք է լինեն առաջնային հարցերից մեկը։

Ինձ համար հայրենիքն ու ժողովրդի արժանապատվությունը վեր են ցանկացած ունեցվածքից ու անձնական շահից։ Չկա այնպիսի պայման կամ հանգամանք, որի դիմաց կարելի է դավաճանել սեփական պետությանը, սեփական ժողովրդին կամ ազգային արժեքներին։

Այս և այլ կարևոր թեմաների շուրջ այսօր զրուցել եմ լրագրողների հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment