Չորս ամիս առաջ ստեղծված Գազայի հարցերով «Խաղաղության խորհուրդը» այդպես էլ չի ստացել դոնորների կողմից խոստացված 7 միլիարդ դոլարի ֆինանսավորումը, ինչի պատճառով պաղեստինյան անկլավի վերականգնման ժամկետները ձախողվել են։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով սեփական անանուն աղբյուրներին։
«Հիմնադրամին դեռ ոչ մի դոլար չի փոխանցվել»,- մեջբերում է թերթը իրազեկ աղբյուրի խոսքը։
Իրավական և քաղաքական խոչընդոտներ Financial Times-ի փոխանցմամբ՝ «Խաղաղության խորհրդի» հիմնադրամն այս պահին դատարկ է։ Կառույցի գործունեության դանդաղումը պայմանավորված է իրավական և քաղաքական անորոշությամբ, որի մեջ կազմակերպությունը հայտնվել է վերջին ամիսների ընթացքում։
Ինչպես հավելում է «Գազետա.Ռու»-ն, ֆինանսական միջոցների բացակայությունը հանգեցրել է Գազայի հատվածի ավերված տարածքների վերականգնմանն ուղղված առանցքային և առաջնահերթ ծրագրերի կասեցմանը։ Դոնորների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում: