https://arm.sputniknews.ru/20260527/isk-menq-inch-enq-artahanelu-em-qvocharjany-eatm-shukan-pvokharinelu-masin-102652195.html
Իսկ մենք ի՞նչ ենք արտահանելու ԵՄ․ Քոչարյանը՝ ԵԱՏՄ շուկան փոխարինելու մասին
Իսկ մենք ի՞նչ ենք արտահանելու ԵՄ․ Քոչարյանը՝ ԵԱՏՄ շուկան փոխարինելու մասին
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացման դեպքում պետք է հնարավոր ռիսկերը հաշվարկվեն, առաջնահերթ պաշտպանվի Հայաստանի գյուղատնտեսությունը։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T12:04+0400
2026-05-27T12:04+0400
2026-05-27T12:06+0400
հայաստան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռոբերտ քոչարյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102650041_0:0:1280:720_1920x0_80_0_0_066105d21674c769c2ce943be53baf22.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Որպեսզի ԵՄ շուկան ԵԱՏՄ-ի համար այլընտրանք դառնա, ՀՀ կառավարությունը պետք է հստակ պայմանավորվածություններ ունենա արտահանվող ծավալների վերաբերյալ։ Մեղրիում մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահանման համար կարող է օգտագործվել Ախալքալաք-Կարս երկաթուղին, այդ թվում՝ դեպի Եվրոպա։Ինչ վերաբերում է Ախալքալաք-Կարս ճանապարհով արտահանումներին՝ Քոչարյանը նշեց` զարմացած է, որ իշխանությունները դա որպես այլընտրանքային մեծ ձեռքբերում են ներկայացնում։ Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանից մինչև Կարս շուրջ 150 կմ է, իսկ այս տարբերակով շուրջ 600-700 կմ ճանապարհն ավելանալու է։«Ինչքա՞ն ժամանակ է՝ խոսում են Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացման մասին։ Ի՞նչ եղավ էդ բացումը, խի՞ եք Ախալքալաքով գնում Կարս»,- հարց է տալիս Քոչարյանը։Ըստ նրա՝ երկաթուղային ճանապարհի բացումը վատ չէ, ավելին՝ կողջունի, եթե ուղիղ կապը բացվի, սակայն այստեղ էլ ռիսկեր կան, առաջնահերթ մեր գյուղատնտեսությունը պետք է պաշտպանվի, քանի որ գյուղատնտեսության առումով Թուրքիան Հայաստանի մրցակիցն է։ ՀՀ 2-րդ նախագահը վստահ է` Հայաստանը չի կարողանալու ո՛չ լոլիկ, ո՛չ վարունգ, ո՛չ էլ ծաղիկ արտահանել, հակառակը՝ դրանք հայկական շուկան նաև այս ուղղությունից են գալու, հետևաբար քարոզչությունից բացի ողջամիտ այլ բաղադրիչ առայժմ նա չի տեսնում։Հիշեցնենք` մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102650041_320:0:1280:720_1920x0_80_0_0_5652ac1a8149fb0825ac9e82101876a5.jpg.webp
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռոբերտ քոչարյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռոբերտ քոչարյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացման դեպքում պետք է հնարավոր ռիսկերը հաշվարկվեն, առաջնահերթ պաշտպանվի Հայաստանի գյուղատնտեսությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Որպեսզի ԵՄ շուկան ԵԱՏՄ-ի համար այլընտրանք դառնա, ՀՀ կառավարությունը պետք է հստակ պայմանավորվածություններ ունենա արտահանվող ծավալների վերաբերյալ։ Մեղրիում մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահանման համար կարող է օգտագործվել Ախալքալաք-Կարս երկաթուղին, այդ թվում՝ դեպի Եվրոպա։
«Իսկ դու ի՞նչ ունես Եվրոպա արտահանելու։ Այդ դեպքում կառավարությունը պետք է ասի հետևյալը` ժողովուրդ ջան, մենք, այս դժվարությունները տեսնելով, պայմանավորվել ենք ԵՄ-ի հետ, որ մեր ամբողջ գյուղարտադրանքը կարտահանվի ԵՄ։ Ասո՞ւմ են դա։ Ո՛չ։ Հիմա գյուղարտադրանքի 98 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, ալկոհոլի, գինիների 90 տոկոսը՝ կրկին Ռուսաստան։ Բացեք Եվրոպայի դուռը, ցո՛ւյց տվեք այդ կոմունիկացիաների հնարավորությունը, որ մենք հասկանանք` բացի դատարկ խոսակցություններից տակն առարկայական որևէ բան կա՞, թե՞ չկա»,- նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Ախալքալաք-Կարս ճանապարհով արտահանումներին՝ Քոչարյանը նշեց` զարմացած է, որ իշխանությունները դա որպես այլընտրանքային մեծ ձեռքբերում են ներկայացնում։ Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանից մինչև Կարս շուրջ 150 կմ է, իսկ այս տարբերակով շուրջ 600-700 կմ ճանապարհն ավելանալու է։
«Ինչքա՞ն ժամանակ է՝ խոսում են Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացման մասին։ Ի՞նչ եղավ էդ բացումը, խի՞ եք Ախալքալաքով գնում Կարս»,- հարց է տալիս Քոչարյանը։
Ըստ նրա՝ երկաթուղային ճանապարհի բացումը վատ չէ, ավելին՝ կողջունի, եթե ուղիղ կապը բացվի, սակայն այստեղ էլ ռիսկեր կան, առաջնահերթ մեր գյուղատնտեսությունը պետք է պաշտպանվի, քանի որ գյուղատնտեսության առումով Թուրքիան Հայաստանի մրցակիցն է։ ՀՀ 2-րդ նախագահը վստահ է` Հայաստանը չի կարողանալու ո՛չ լոլիկ, ո՛չ վարունգ, ո՛չ էլ ծաղիկ արտահանել, հակառակը՝ դրանք հայկական շուկան նաև այս ուղղությունից են գալու, հետևաբար քարոզչությունից բացի ողջամիտ այլ բաղադրիչ առայժմ նա չի տեսնում։