Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար

Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում

170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնվեն ներդրողներին: Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները:

Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

Leave a comment