Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կշարունակի խաղալ իտալական «Ինտերում»։
Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ 37-ամյա կիսապաշտպանը համաձայնել է մեկ տարով երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։
Մխիթարյանը դիտարկել է կարիերան ավարտելու տարբերակը, սակայն ընդունել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի խնդրանքն ու որոշել մնալ թիմում։
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում 2-ական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Վերջերս նա նվաճել էր կարիերայի 28-րդ տիտղոսը։ Այս մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009 թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010 թթ.) ու «Շախտյորում» (2010-2013 թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016 թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018 թթ.) ու «Արսենալում» (2018-2019 թթ.), իտալական «Ռոմայում» (2019-2022 թթ.)։