«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացվող բաց քննարկումների շրջանակում պաշտոնյաները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ըստ Բաքվի, անդրադարձ է կատարվել «նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձի ապահովման, վստահության ամրապնդման ու տարածաշրջանում ականների» խնդիրներին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: