Վան Ի․ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը պետք է ներկայացվի ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, այն ձեռք բերվելու դեպքում, պետք է ներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ դրան օրինականություն հաղորդելու համար։ Դրա մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս, հայտնում է ТАСС-ը։

«Մենք կարծում ենք, որ հենց համաձայնագիրը ձեռք բերվի, այն պետք է ներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հաստատման համար, որպեսզի օժտված լինի օրինականությամբ և հեղինակությամբ»,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավարը։

Ըստ Վան Իի՝ իրավիճակի կարգավորման հիմնական գործոնը մնում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։ Նա նշել է, որ Չինաստանը սատարում է Պակիստանի և այլ երկրների միջնորդական ջանքերը, ինչպես նաև ակնկալում է, որ կողմերը կշարունակեն հավատարիմ մնալ հրադադարի կուրսին և «միմյանց ընդառաջ գնալ»։

News.am

Leave a comment