Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում


Մայիսի 27-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։


 


Նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։


 


Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Դիտումների քանակ7

Leave a comment