Ուկրաինայի զինուժը համակցված գրոհ է նախաձեռնել Սևաստոպոլի ուղղությամբ

https://arm.sputniknews.ru/20260527/ukrainaji-zinuzhy-hamakcvats-grvoh-e-nakhadzernel-sevastvopvoli-ughghutjamb-102642937.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77504100_605:0:3336:2048_1920x0_80_0_0_13eb320154c39cc2eb5a6ab0a0805b84.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, սևաստոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս)

ուկրաինա, ռուսաստան, սևաստոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Ուկրաինական հարվածի հետևանքով շենք–շինություններ են վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջ գիշեր հետ են մղել Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական զինուժի համակցված հարձակումը։ Այս մասին հայտնում է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Սևաստոպոլում ռազմական և շարժական կրակային խմբերը ամբողջ գիշեր հետ են մղել համակցված հարձակումը։ Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են քաղաքի վրա տարբեր օդային միջոցներով, նախնական տվյալով` նաև «Storm Shadow» հրթիռներով»,- գրել է նա տեելգրամյան ալիքում։

ՀՕՊ–ն ավելի քան 20 ԱԹՍ է խոցել։ Նախնական տվյալով՝ տուժածներ չկան։

Պաշտոնյան նշել է, որ Լաստովայա հրապարակում հրթիռը հարվածել է Կենտրոնական բանկի Հարավային վարչության շենքին, այրվել է տանիքը։ Պայթյունի ալիքը վնասել է հարևան շինությունների պատուհաններն ու պատշգամբները։

Պերուստովայա հրապարակում հարվածային ալիքից տուժել է 8–հարկանի բազմաբնակարան շենք, վնասվել են ճակատային հատվածը, պատուհաններն ու պատշգամբները։

Գոգոլի փողոցի մոտակայքում, նախնական տվյալով, հրթիռը նաև վարչական շենք է վնասել, որը վաղուց չէր օգտագործվում: Հարևան բնակելի բազմաբնակարան շենքերում հարվածային ալիքից վնասվել են պատուհանները, վնասի չափը ճշտվում է:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment