Հայաստանը հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով․ Միրզոյանը՝ ատոմակայանի մասին


Նախկինի պես ՀՀ-ն հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով։ Ինչպես աշխարհում ամեն ինչ, փոքր մոդուլային ռեակտորներն էլ ունեն իրենց առավելությունները, կարող են ունենալ իրենց թերությունները։ Այսինքն, ցանկացած երկիր պետք է հաշվի առնի իր շահերը։ Այս մասին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


«Հիմա մենք իրոք հետաքրքրված ենք փոքր մոդուլային ռեակտորներով։ Կան մի շարք ընկերություններ և երկրներ, որոնք հետաքրքված են մեր այս հետաքրքրությամբ, և հիմա անում են իրենց ուսումնասիրությունները, արել են կամ պատրաստվում են անել իրենց առաջարկությունները։


Մենք բաց ենք առաջարկների համար»,- ասել է նախարարը։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումների քանակ27

Leave a comment