Հրազդանում մեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին

Մայիսի 26-ին՝ ժամը 20։18-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին։

Փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև՝ հոսանքազրկել «Mazda» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Leave a comment