Ռուսաստանը կարող է կասեցնել Հայաստանի հետ արտոնյալ էներգամատակարարումների համաձայնագիրը․ Коммерсантъ

Ռուսաստանը կարող է կասեցնել Հայաստանի հետ արտոնյալ էներգամատակարարումների համաձայնագիրը․ Коммерсантъ

Ռուսաստանը կարող է դադարեցնել կամ կասեցնել Հայաստանի հետ գործող համաձայնագիրը, որը նախատեսում է գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների արտահանում առանց մաքսատուրքի, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քայլերը, հայտնում է «Коммерсантъ»-ը։

 

Ըստ աղբյուրի՝ այդ մասին ակնարկվում է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակում՝ ուղղված Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մոսկվայի գնահատմամբ՝ Հայաստանի եվրոպական ուղղությամբ շարժը կարող է վտանգել երկկողմ տնտեսական համագործակցությունը։

 

2013 թվականի պայմանագրով Ռուսաստանը Հայաստանին այդ ապրանքները մատակարարում է արտոնյալ պայմաններով, ինչն այսօր շարունակում է կարևոր դեր ունենալ Հայաստանի էներգետիկ ապահովման համար։

 

Վերլուծաբանների կարծիքով՝ նման ռեժիմի փոփոխությունը կարող է բարդացնել Հայաստանի համար ռուսական էներգակիրների փոխարինումը և հանգեցնել գների աճի։

Leave a comment