«Մենք ինչպես երեկ, այնպես էլ այսօր պատրաստ ենք կառուցողական, առողջ քննարկումներով հարթել բոլոր թյուրըմբռնումները և ծագած իրական հնարավոր խնդիրները»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր համագործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ 3-րդ երկրի դեմ։ ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ համագործակցությունը և գործընկերությունն ուղղված չեն Ռուսաստանի Դաշնության դեմ, ՀՀ-ՌԴ գործընկերությունն ուղղված չէ ԱՄՆ-ի դեմ, Չինաստանի դեմ, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ԱԳ նախարարը։
Դիտումների քանակ7