https://arm.sputniknews.ru/20260526/erkkvoghm-haraberutjunner-ev-nerqaghaqakan-kvompvonent-vorn-er–rubivoji-kartshatev-ajci-npataky-102634521.html
Երկկողմ հարաբերություններ և ներքաղաքական կոմպոնենտ. ո՞րն էր Ռուբիոյի կարճատև այցի նպատակը
Երկկողմ հարաբերություններ և ներքաղաքական կոմպոնենտ. ո՞րն էր Ռուբիոյի կարճատև այցի նպատակը
Sputnik Արմենիա
Երևանում ստորագրված փաստաթղթերը կարող էին ստորագրվել նաև հունիսի 7-ից հետո։ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` ՀՀ իշխանությունները պարզապես շահագրգռված են ցույց… 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T23:13+0400
2026-05-26T23:13+0400
2026-05-26T23:13+0400
մարկո ռուբիո
հայաստան
ամն
արարատ միրզոյան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102623512_0:0:1600:900_1920x0_80_0_0_45d96984813a94a84e10ef4f6efe21d2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի կարճատև հայաստանյան այցը երկկողմ հարաբերությունների ոլորտններից բացի նաև ներքաղաքական կոմպոնենտ էր պարունակում. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը։Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ժամանեց Հայաստան։ Հենց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նա և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես` նախաստորագրվեց «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղությանև բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, ստորագրվեցին «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման» շրջանակային հուշագիրը։ ԱՄՆ պետքարտուղարը հասցրեց նաև բացահայտ աջակցություն հայտնել ՀՀ գործող իշխանությանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Բոլոր այն փաստաթղթերը, որ ստորագրվեցին Հայաստանում անցկացրած 1.5 ժամվա ընթացքում, կարող էին ստորագրվել, օրինակ, 2026թ–ի հունիսի 30-ին։ Դժվար է պնդել, որ կար ծայրահեղ անհրաժեշտություն, որպեսզի նրանք ստորագրվեն մինչև հունիսի 7-ը։ Չեմ կարծում, որ դրանից այս փաստաթղթերի արժեքը կնվազեր, կամ այն, ինչ այդ փաստաթղթերը նախատեսում են, հնարավոր չէր լինի իրականացնել»,– արձանագրում է փորձագետը։ Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները պարզապես շահագրգռված են ցույց տալու, որ Հայաստանը դառնում է աշխարհի հզորների այցելության վայր, որ Հայաստանի հետ արդեն հաշվի են նստում։Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին և այդ շրջանակում ստորագրված փաստաթղթերին, մեր զրուցակիցը հատկապես ուշադրության է արժանացնում այն փաստը, որ ԱՄՆ վարչակազմի համար հազվագյուտ մետաղները չափազանց կարևոր են, որովհետև դրանք էական դեր ունեն թե՛ ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ կիսահաղորդիչների, համակարգչային պրոցեսների չիպերի արտադրության համար, թե՛ պաշտպանական արդյունաբերության համար։«Միևնույն ժամանակ հազվագյուտ մետաղների պաշարների և մշակման մի զգալի մասը Չինաստանի վերահսկողության ներքո է։ Եվ ժամանակ առ ժամանակ Չինաստանը հստակ ասում է, որ, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործել որպես լծակ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններում, հետևաբար, Միացյալ Նահանգներն անընդհատ փորձում են գտնել նոր գործընկերներ, նոր պաշարներ և նաև մշակման նոր հնարավորություններ։ Բացի այդ, հազվագյուտ մետաղների բավականաչափ բարդ մշակման են ենթարկվում, և այդ մշակումը նույնպես տեխնոլոգիական շատ բարդ գործընթաց է, պահանջում է զգալի ներդրումներ, գործարանների կառուցում, զգալի քանակությամբ ջուր, բնապահպանական որոշակի խնդիրներ»,– արձանագրում է մասնագետը։Ռուբիոյի այցը ՀՀ իշխանության կողմից օգտագործվելու է նաև նախընտրական նպատակներով. քաղաքագետԹե ինչ ակնկալիք ունի այս ոլորտում ԱՄՆ–ն Հայաստանից, Բենիամին Պողոսյանն առայժմ դժվարանում է կանխատեսել։ Բայց չի բացառում, որ, օրինակ, կան ենթադրություններ, թե Հայաստանում կարող են լինել հազվագույտ մետաղների պաշարներ, որոնք ամերիկացիները կփորձեն արդյունահանել և արտահանել ՀՀ–ից, օրինակ, TRIPP-ի միջոցով։ Չի բացառվում նաև, որ դրանց մշակումը կփորձեն կազմակերպել հենց ՀՀ–ում։Անդրադառնալով TRIPP-ի իրականացման վերաբերյալ շրջանակաձև համաձայնագրի ստորագրմանը` Պողոսյանը ենթադրում է, որ այս փաստաթղթի արդյունքում TRIPP-ի զարգացման ընկերությունը կսկսի զբաղվել կոնկրետ նախապատրաստական աշխատանքներով` հողահատկացումներով, շինարարական աշխատանքներով, կոմունիկացիաների ապահովմամբ։Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի էր դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա Երևան է ժամանել Հնդկաստանից ԱՄՆ վերադարձի ճանապարհին։Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը խոսել էր TRIPP նախագծի իրականացման ռիսկերի մասին: Նախագիծը նախատեսում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային ուղու ստեղծում Հարավային Կովկասի միջոցով, որի մաս է համարվում այսպես կոչված «Trump Road»-ը։Մոսկվան կարծում է, որ նախաձեռնության մեկնարկը բարդանում է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային գործոններով։ Ռուսական կողմը շեշտում է հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, Ադրբեջանի ենթակառուցվածքների հետ ինտեգրման համար ռուսական ստանդարտ երկաթուղային անվադողերի օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) կոնցեսիայի տրամադրումը, որը գործում է մինչև 2038 թվականը: Ընդգծվում է, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս է կազմում։Միևնույն ժամանակ, Ռուսաստանը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը՝ տարբեր մակարդակներում քննարկելու TRIPP նախագծին իր մասնակցության հնարավորությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում: Այնուամենայնիվ, Մոսկվան նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասները:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102623512_360:0:1560:900_1920x0_80_0_0_8c8b56ea7e8d20a00bcc520f8638d86d.jpg.webp
մարկո ռուբիո, հայաստան, ամն, արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp)
մարկո ռուբիո, հայաստան, ամն, արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp)
Երևանում ստորագրված փաստաթղթերը կարող էին ստորագրվել նաև հունիսի 7-ից հետո։ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` ՀՀ իշխանությունները պարզապես շահագրգռված են ցույց տալու, որ Հայաստանը դառնում է աշխարհի հզորների այցելության վայր, և որ Հայաստանի հետ հաշվի են նստում։
Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ժամանեց Հայաստան։ Հենց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նա և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես` նախաստորագրվեց «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղությանև բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, ստորագրվեցին «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման» շրջանակային հուշագիրը։ ԱՄՆ պետքարտուղարը հասցրեց նաև բացահայտ աջակցություն հայտնել ՀՀ գործող իշխանությանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։
«Բոլոր այն փաստաթղթերը, որ ստորագրվեցին Հայաստանում անցկացրած 1.5 ժամվա ընթացքում, կարող էին ստորագրվել, օրինակ, 2026թ–ի հունիսի 30-ին։ Դժվար է պնդել, որ կար ծայրահեղ անհրաժեշտություն, որպեսզի նրանք ստորագրվեն մինչև հունիսի 7-ը։ Չեմ կարծում, որ դրանից այս փաստաթղթերի արժեքը կնվազեր, կամ այն, ինչ այդ փաստաթղթերը նախատեսում են, հնարավոր չէր լինի իրականացնել»,– արձանագրում է փորձագետը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները պարզապես շահագրգռված են ցույց տալու, որ Հայաստանը դառնում է աշխարհի հզորների այցելության վայր, որ Հայաստանի հետ արդեն հաշվի են նստում։
«Պետքարտուղարի այցի օրակարգը ամիսներ առաջ է ճշգրտվում։ Ամբողջ աշխարհով հսկայական թվով խնդիրներ կան, և ես վստահ չեմ, որ սա հընթացս կազմակերպված այց է։ Օրինակ` 2 օր առաջ ասել են՝ դուք Հնդկաստանից Եվրոպա Հայաստանի օդային տարածքով եք անցնելու, կարո՞ղ եք վայրէջք կատարել Հայաստանում։ Բնականաբար` ո՛չ։ Պարզ է, որ այս քննարկումներն առնվազն ամիսների պատմություն ունեն կամ գոնե 1 ամսվա»,– նկատում է Պողոսյանը։
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին և այդ շրջանակում ստորագրված փաստաթղթերին, մեր զրուցակիցը հատկապես ուշադրության է արժանացնում այն փաստը, որ ԱՄՆ վարչակազմի համար հազվագյուտ մետաղները չափազանց կարևոր են, որովհետև դրանք էական դեր ունեն թե՛ ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ կիսահաղորդիչների, համակարգչային պրոցեսների չիպերի արտադրության համար, թե՛ պաշտպանական արդյունաբերության համար։
«Միևնույն ժամանակ հազվագյուտ մետաղների պաշարների և մշակման մի զգալի մասը Չինաստանի վերահսկողության ներքո է։ Եվ ժամանակ առ ժամանակ Չինաստանը հստակ ասում է, որ, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործել որպես լծակ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններում, հետևաբար, Միացյալ Նահանգներն անընդհատ փորձում են գտնել նոր գործընկերներ, նոր պաշարներ և նաև մշակման նոր հնարավորություններ։ Բացի այդ, հազվագյուտ մետաղների բավականաչափ բարդ մշակման են ենթարկվում, և այդ մշակումը նույնպես տեխնոլոգիական շատ բարդ գործընթաց է, պահանջում է զգալի ներդրումներ, գործարանների կառուցում, զգալի քանակությամբ ջուր, բնապահպանական որոշակի խնդիրներ»,– արձանագրում է մասնագետը։
Թե ինչ ակնկալիք ունի այս ոլորտում ԱՄՆ–ն Հայաստանից, Բենիամին Պողոսյանն առայժմ դժվարանում է կանխատեսել։ Բայց չի բացառում, որ, օրինակ, կան ենթադրություններ, թե Հայաստանում կարող են լինել հազվագույտ մետաղների պաշարներ, որոնք ամերիկացիները կփորձեն արդյունահանել և արտահանել ՀՀ–ից, օրինակ, TRIPP-ի միջոցով։ Չի բացառվում նաև, որ դրանց մշակումը կփորձեն կազմակերպել հենց ՀՀ–ում։
Անդրադառնալով TRIPP-ի իրականացման վերաբերյալ շրջանակաձև համաձայնագրի ստորագրմանը` Պողոսյանը ենթադրում է, որ այս փաստաթղթի արդյունքում TRIPP-ի զարգացման ընկերությունը կսկսի զբաղվել կոնկրետ նախապատրաստական աշխատանքներով` հողահատկացումներով, շինարարական աշխատանքներով, կոմունիկացիաների ապահովմամբ։
«Ամեն դեպքում, սա ևս 1 քայլ է TRIPP-ի նախագծի իրականացման ուղղությամբ։ Բայց դա չի նշանակում, որ հենց վաղը այդ ընկերությունը գրանցվելու է, որովհետև պայմանագիրը դեռ պետք է ստորագրվի։ Նաև շատ է ասվում, որ Իրանի դեմ պատերազմի և նախընտրական շրջանում TRIPP-ի հանդեպ հետաքրքրությունը պակասել է։ Եվ սա թերևս նաև վստահեցում է, որ դա այդպես չէ։ Այո՛, կարծում եմ, որ TRIPP-ը շարունակում է մնալ ամերիկացիների համար որոշակիորեն կարևոր, տեսականորեն, գուցե նաև պատերազմի հետևանքով` ավելի կարևոր, որովհետև վերջին հաշվով TRIPP-ը ենթադրում է նաև ամերիկյան այս կամ այն ձևաչափով ներկայություն հենց Իրանի սահմանին»,– նշում է փորձագետը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը խոսել էր TRIPP նախագծի իրականացման ռիսկերի մասին: Նախագիծը նախատեսում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային ուղու ստեղծում Հարավային Կովկասի միջոցով, որի մաս է համարվում այսպես կոչված «Trump Road»-ը։
Մոսկվան կարծում է, որ նախաձեռնության մեկնարկը բարդանում է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային գործոններով։ Ռուսական կողմը շեշտում է հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, Ադրբեջանի ենթակառուցվածքների հետ ինտեգրման համար ռուսական ստանդարտ երկաթուղային անվադողերի օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) կոնցեսիայի տրամադրումը, որը գործում է մինչև 2038 թվականը: Ընդգծվում է, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս է կազմում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը՝ տարբեր մակարդակներում քննարկելու TRIPP նախագծին իր մասնակցության հնարավորությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում: Այնուամենայնիվ, Մոսկվան նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասները: