ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են եղել ինչպես ուրախ, այնպես էլ ծանր օրերին։
Այս մասին հայտարարել է Ալիևը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Իրանի նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել այն ծանր օրերին Ադրբեջանի ցուցաբերած մարդասիրական օգնության համար, որոնց բախվել էր իր երկիրը։