Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների՝ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան գրում է. «Ադրբեջանական վարչակազմին գոհացնելու և արցախցիների նկատմամբ ատելության քաղաքականությանը հավատարիմ մնալու շրջանակում, փաշինյանական իշխանության քաղաքական պատվերով, վարչական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատախիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ։

Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների՝ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment