Իսրայելը ընդլայնում է ռազմական գործողությունները Լիբանանում. Նեթանյահու

Իսրայելը ընդլայնում է ռազմական գործողությունները և ամրապնդում «անվտանգության գոտին» Լիբանանում, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն.

«Իմ և պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, ԳՇ պետի հետ համատեղ, մենք ուժեղացնում ենք մեր գործողությունները Լիբանանում։ Իսրայելի պաշտպանության բանակը խոշոր ուժերով գործում է տարածքում և զբաղեցնում վերահսկվող հատվածներ։ Մենք ամրապնդում ենք անվտանգության գոտին՝ հյուսիսային բնակավայրերը պաշտպանելու համար։

Միաժամանակ մենք հսկայական ազգային ջանքեր ենք գործադրում FPV դրոնների դեմ ստեղծագործական և նորարարական լուծումներ առաջ մղելու ուղղությամբ։

Մենք աջակցում և գովաբանում ենք մեր հերոս հրամանատարներին և զինվորներին։ Նրանք գտնվում են թշնամու տարածքի խորքում։ Մենք հույս ենք դնում ձեզ վրա»։

Տեսանյութը՝ հղմամբ: 

Leave a comment