Համոզված եմ՝ փոփոխություն լինելու է․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.05.2026 | 21:48

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը տեսաուղերձով դիմել է լոռեցիներին։ Նա նշել է, որ Լոռին իր համար ոչ միայն մարզ է, այլև անձնական արմատների ու կենսագրության վայր՝ ընդգծելով, որ այստեղ է ձևավորվել իր պատկերացումները աշխատանքի, ընտանիքի և հայրենիքի մասին։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը ներկայում գտնվում է ծանր վիճակում․ մարդիկ հոգնել են վախից, անորոշությունից, աղքատությունից և հասարակական պառակտումներից։ Նրա գնահատմամբ՝ քաղաքացիներին հաճախ չեն վերաբերվում որպես արժանապատիվ անհատների, այլ որպես ռեսուրսի։

«Բավական է ժողովրդին ասել՝ այլ տարբերակ չկա։ Տարբերակ կա։ Տարբերակը ուժեղ տնտեսությունն է, տարբերակը ուժեղ բանակն է, տարբերակը լուրջ դիվանագիտությունն է։ Տարբերակը այն Հայաստանն է, որտեղ մարդը չի ամաչում իր պետությունից և առավել ևս՝ իր ղեկավարներից։ Փոփոխություն լինելու է։ Մենք արժանի ենք ավելիին։ Ես համոզված եմ՝ մենք միասին անելու ենք ուժեղ Հայաստան։ Լոռեցիներ ջա՜ն, մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, թե ինչպես են պայքարում լոռվա տղերքը, թե ինչպես են պայքարում լոռվա կանայք և ինչպես են հաղթում»,- ընդգծեց Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment