Դա ի՞նչ հարց ա․ Ծառուկյանը՝ գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.05.2026 | 19:21

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է գերիների խնդրին՝ նշելով, որ հնարավոր բոլոր միջազգային կապերը պետք է օգտագործել՝ այդ թվում Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների հետ շփումները։

«Պետք ա մոտեցում, ծանոթություն։ Չլուծվող խնդիր չկա։ Ես նորից եմ ասում՝ ոչ թե մարդիկ մենակ դատարկ-դատարկ խոսեն։ Չլուծվող խնդիր գոյություն չունի էս ձևի հարցեր ա կարգավորվում, եղբայր։ Դա ի՞նչ հարց ա»,- ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համարը նաև նշեց, որ անհրաժեշտ է պետական մակարդակի համակարգված աշխատանք՝ ընդգծելով, որ անհատական նախաձեռնությունները բավարար չեն նման հարցերում։ Նրա խոսքով՝ որոշումները պետք է լինեն պետական, ոչ թե միայն անձնական կապերի վրա հիմնված։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարաբերությունների մասին հարցին պատասխանելով՝ Ծառուկյանը նշեց, որ նրա հետ շփումները միշտ եղել են դրական և ընդգծեց Լուկաշենկոյի ազդեցությունը միջազգային քաղաքականությունում՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment