Էբոլայի իրավիճակը Կոնգոյում և Ուգանդայում


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է 2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում գրանցվել է էբոլայի՝


 

904 կասկածելի դեպք
119 կասկածելի մահ
101 հաստատված դեպք
10 հաստատված մահ


 


Հաստատված դեպքերը հիմնականում արձանագրվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի, Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներում։ Դեպքեր են գրանցվել նաև Բունիա և Գոմա քաղաքներում։


 


Ուգանդայում արձանագրվել է 7 հաստատված դեպք, այդ թվում՝ մահվան ելքեր։ Դեպքերի մի մասը կապված է առողջապահության ոլորտի աշխատողների և ճանապարհորդությունների հետ։


 


Տարածաշրջանի երկրներում ուժեղացվել են սահմանային և օդանավակայանային հսկողության միջոցառումները, իրականացվում են կոնտակտավոր անձանց հայտնաբերում և բժշկական մշտադիտարկում։


 


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ԵՄ/ԵՏՄ բնակչության համար վարակի ռիսկը գնահատում են շատ ցածր։ Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում ճամփորդել նշված և հարևան երկրներ։


 


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ։


 

Դիտումների քանակ2

Leave a comment