ՌԴ-ի հետ առաջացած խնդիրները հակված ենք լուծել կառուցողական, գործընկերային մթնոլորտում. Արարատ Միրզոյան

Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում, ոչ ուղիղ, ոչ էլ՝ բազմակողմ հարթակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Բոլոր խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ, տրամադրված ենք դրանք առողջ, կառուցողական, գործընկերային մթնոլորտում քննարկել և գտնել լուծումներ»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե տեսնում է՝ կա հակվածություն վերագրել առկա խնդիրները ընտրությունների կամ էլ ԵՄ հարաբերությունների հետ։

«Վախենամ հիասթափեցնել այդպես մտածողներին։ Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես»,-ասաց նա։

Leave a comment