https://arm.sputniknews.ru/20260526/geri-unenalvov-ches-karvogh-glukhd-bardzr-pahel-gagik-tsarukjan-102624010.html
Գերի ունենալով չես կարող գլուխդ բարձր պահել. Գագիկ Ծառուկյան
Գերի ունենալով չես կարող գլուխդ բարձր պահել. Գագիկ Ծառուկյան
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը նշեց, որ չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա, կա միայն այդ խնդիրը լուծել չցանկանալու միտում։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T16:48+0400
2026-05-26T16:48+0400
2026-05-26T16:48+0400
գագիկ ծառուկյան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102624089_0:0:1280:720_1920x0_80_0_0_3dc9d20ecd2756558616132e20888f75.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է հայ գերիների հարցի վերաբերյալ դիմել աշխարհի գերտերությունների առաջնորդներին։ Այս մասին Ծառուկյանն ասաց ասուլիսի ժամանակ։ Քաղաքական գործիչը վստահ է` հարցը կարող է լուծվել դիմելով և միջնորդի միջոցով։ Ըստ Ծառուկյանի` գերիներ ունենալու պարագայում չի կարող երաշխավորված խաղաղություն լինել։Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դատապարտեց 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման: Այս գործով ընդհանուր առմամբ անցնում էր 15 անձ։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր և քննվում էր առանձին վարույթում: Վարդանյանը հրաժարվել է դատավճռի բողոքարկումից. նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102624089_161:0:1121:720_1920x0_80_0_0_c4efad21901468314c12ca8613d1c910.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, видео
գագիկ ծառուկյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, видео
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը նշեց, որ չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա, կա միայն այդ խնդիրը լուծել չցանկանալու միտում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է հայ գերիների հարցի վերաբերյալ դիմել աշխարհի գերտերությունների առաջնորդներին։ Այս մասին Ծառուկյանն ասաց ասուլիսի ժամանակ։
«Երբ գերիներ ունես, քո գեներալներն ու զինվորները այնտեղ են (նկատի ունի Ադրբեջանում – խմբ.), հետևաբար չես կարող գլուխդ բարձր պահել։ Պետք է այդ հարցով զբաղվել, ու կարելի է դիմել Ալեքսանդր Լուկաշենկոյին, Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին, Էմանուել Մակրոնին։ Չկա խնդիր, որ լուծում չունենա, միայն կա դատարկ–դատարկ խոսել կամ չկարողանալ այդ ծանրության տակ մտնել։ Բանակցել կարող է ծանոթություն, շրջապատ ունեցողը»,– նշեց Ծառուկյանը։
Քաղաքական գործիչը վստահ է` հարցը կարող է լուծվել դիմելով և միջնորդի միջոցով։ Ըստ Ծառուկյանի` գերիներ ունենալու պարագայում չի կարող երաշխավորված խաղաղություն լինել։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին
դատապարտեց 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման: Այս գործով ընդհանուր առմամբ անցնում էր 15 անձ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր և քննվում էր առանձին վարույթում: Վարդանյանը
հրաժարվել է դատավճռի բողոքարկումից. նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։