ՀՀԿ երիտասարդներն այսօր մայրաքաղաքում իրազեկման ակցիա են իրականացնում՝ «Գնացեք, որ գնան»։ Հորդորը՝ մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։
«Տեր կանգնեք ձեր ձայնին, տեր կանգնեք ձեր քվեին, տեր եղեք ձեր հայրենիքին, տեր եղեք ՀՀ-ին»,- սրանք են ցույցի ուղերձները, որոնք երիտասարդները փոխանցում են ՀՀ քաղաքացիներին։
Ցույցի մասնակիցները «Գնացեք, որ գնան» շապիկներով էին, նաև թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչո՞ւ է կարևոր, որ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին։
«Թեև մեր քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին, բայց դա բնավ չի նշանակում, որ քաղաքացիական ակտիվություն չենք դրսևորելու։ Կարևորը պաշտոնները չեն, հայրենի հողն ու մեր ինքնությունն է, մեր հողն ու ջուրը, որի համար մենք պատասխանատվություն ենք կրում։ Այդ պատասխանատվությունը ձեզ պետք է բերի ընտրատեղամաս»,- հայտարարեց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ հավելելով, որ նախորդ ընտրություններում չմասնակցող քաղաքացիների թիվը մեծ էր, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ ընտրություն պետք է կատարել ոչ թե ելնելով զայրույթից, այլ՝ հանուն հանրապետության։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: