«KostArt» ստուդիայի սաները հրաշալի հնարավորություն ունեցան ծանոթանալու Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, կոլեկցիոներ, բարերար Հրաչյա Դանիելյանի յուրահատուկ հավաքածուին, որն իր մեջ ներառում է մեծանուն նկարիչների հայտնի աշխատանքները։ Աշակերտները ծանոթացան Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի էսքիզների, Մինաս Ավեստիսյանի այրված արվեստանոցից գտնված գրաֆիկական աշխատանքների ինչպես նաև Մարտիրոս Սարյանի գրաֆիկական աշխատանքների հետ։ Դասը անցավ թեմատիկ քննարկման և հարցուպատասխանի միջոցով։
Անչափ շնորհակալ ենք «KostArt» ստուդիայի լավ բարեկամ Հրաչյա Դանիելյանին՝ մեզ ընձեռած նման հնարավորության համար։