Հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 3 337,1 մլն կՎտժ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026 թվականի հունվար-ապրիլին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,6%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն։
Հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 3 337,1 մլն կՎտժ։
Ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 2,7% աճ, իսկ նույն տարվա մարտի համեմատ՝ 20,1% անկում։