Ռոնալդինյոն ժամանել է Երևան. հայտնի է առիթը․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ժամանել է Երևան: Մայիսի 26-ի առավոտյան «Ոսկե գնդակի» դափնեկրին և աշխարհի չեմպիոնին տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում։

Ըստ լրատվականների՝ «Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աստղի այցը կապված է iGaming -ի Եվրոպայի ամենախոշոր MAC 2026 միջազգային կոնֆերանսի հետ։

Կազմակերպիչների խոսքով՝ MAC 2026-ը կներգրավի մասնակիցներ տասնյակ երկրներից, ինչպես նաև բուքմեյքերների, գովազդային ցանցերի և թվային բիզնեսի ներկայացուցիչներ: Ռոնալդինյոն, ինչպես սպասվում է, ցուցահանդեսում կներկայացնի Winline-ը:

Սա նշանակալի իրադարձությունն է հայ ֆուտբոլասերների համար․ նա ֆուտբոլի պատմության ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է։

MAC 2026-ը տեղի կունենա Երևանում մայիսի 26-ին և 27-ին։ 

Leave a comment