Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակավորվել է, ատելության խոսքի տարածման փոխարեն մեղադրվում է խուլիգանության հոդվածով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Քննիչն այսօր նախաքննության ավարտի մասին է հայտնել։ Մելիքյանի կարծիքով՝ ընտրություններից 1-2 օր հետո, ամենայն հավանականությամբ, առաջին դատական նիստը կկայանա։
Շենգավիթում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկոլ, դավաճան» բղաված Ավետիսյանին հղի կնոջ աչքի առջև բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։