13 համարի քվեաթերթիկ չի լինի․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը

Քաղաքականություն

26.05.2026 | 12:26

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 26-ի արտահերթ նիստում քննարկել է կուսակցության վարչության որոշումը ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից ինքնաբացարկի որոշումը։

ԿԸՀ արտահերթ նիստին ներկա են եղել նաև կուսակցության ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ կուսակցության վարչությունը ընտրություններին մասնակցությունից ինքնաբացարկի որոշում է կայացրել։

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը, ինչը նշանակում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի»։

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Ընտրապայքարից «Ալյանս» կուսակցության դուրս գալուց հետո առաջադրված կուսակցությունների թիվը դառնում է 16։

 

Leave a comment