«Սերժ Սարգսյանը գլուխ է գովացել․ առաջին անգամ заводской Դ-30 հրանոթ ունեցել ենք 2023-ին»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.05.2026 | 11:33

Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հակադարձեց ընդդիմախոսներին՝ հայտարարելով, որ իրենք ոչ թե քանդել են բանակը, այլ նախկինում գոյություն ունեցած ավերակի փոխարեն զրոյից նոր բանակ են ստեղծել։

Նրա խոսքով՝ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք ռազմական շքերթին հանրությունը հնարավորություն կունենա տեսնել այդ բանակը և վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։

Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ հայկական բանակի հրետանային համակարգերին՝ նշելով, որ երկար տարիներ բանակի ողնաշարը համարված Դ-30 հրետանային միջոցների առաջին գործարանային արտադրության օրինակները Հայաստանը ստացել է միայն 2023 թվականին։

Նրա խոսքով՝ մինչ այդ հայկական բանակում առկա զինատեսակների մեծ մասը եղել են 50-70-ական թվականների արտադրության։ Փաշինյանը նաև արձագանքեց նախկին իշխանությունների հայտարարություններին, ըստ որոնց՝ բանակը համալրված էր 80-ականների զենքով։

«Սերժ Սարգսյանը, որ ասում էր 80-ականների զենքեր են, ժողովուրդ ջան, գլուխ ա գովացել։ 80-ականների զենք ասելով գլուխ ա գովացել, որովհետև մեր բանակի զենքի 70 տոկոսը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների զենքեր։ Եվ իրենք խոսում են բանակի մասի՞ն»,- ասաց Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment