Ալինա Չարաևան նոր հաղթանակ է տարել թենիսի Չինաստանի WTA 1000 մրցաշարում

Բաժանորդագրվել

Չարաևայի հաջորդ մրցակիցը չինացի թենիսիստուհի է։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան նոր հաղթանակ է տարել Պեկինում ընթացող WTA 1000 մրցաշարում:

1/16 եզրափակչում Ալինան 2 սեթում 6:4, 6:1 հաշվով հաղթել է բրիտանուհի Սոնայ Քարթալին և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Հաջորդ փուլում Չարաևան կմրցի չինաստանցի թենիսիստուհի Ցինվեն Չժենի հետ։

Հիշեցնենք՝ նախորդ փուլում Ալինա Չարաևան հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային (Ղազախստան):

Leave a comment