https://arm.sputniknews.ru/20260526/miasnutjan-teverin-veragrvum-en-astghabashkhakan-tsakhser-inchy-keghtsiq-e-arman-tatvojan-102600256.html
«Միասնության թևերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է. Արման Թաթոյան
«Միասնության թևերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ իրավական ուղիներ են փնտրում, որպեսզի դատի տան «կասկածելի սկզբնաղբյուրին»։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T08:15+0400
2026-05-26T08:15+0400
2026-05-26T08:15+0400
արման թաթոյան
«միասնության թևեր» նախաձեռնություն
դանիել իոաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102486094_0:133:2560:1573_1920x0_80_0_0_0d4e1b422ccb515cfb515b7731436fb9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը սոցցանցային էջերում հայտարարել է, որ «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից։Այսպես է նա պատասխանել «Անկախ դիտորդ» դաշինքի այն հաղորդագրությանը, թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում «Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով՝ հղում անելով «Դոսյե» կենտրոնին։«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ իրավական ուղիներ են փնտրում, որպեսզի դատի տան «կասկածելի սկզբնաղբյուրին»։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102486094_143:0:2418:1706_1920x0_80_0_0_4fe5ce36b3601e4d7e644bccef4b9b92.jpg.webp
արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, դանիել իոաննիսյան
արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, դանիել իոաննիսյան
«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ իրավական ուղիներ են փնտրում, որպեսզի դատի տան «կասկածելի սկզբնաղբյուրին»։
«Այնտեղ «Միասնության թևերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։ Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել: Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել: Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են: Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով»,-նշել է Թաթոյանը։
«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ իրավական ուղիներ են փնտրում, որպեսզի դատի տան «կասկածելի սկզբնաղբյուրին»։