Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին

Իսրայելական զինվորականները սկսել են հարվածների նոր շարք հասցնել Լիբանանի տարածքին:

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարձակման թիրախ են անվանվել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները:

Ըստ Իսրայելի բանակի՝ հարվածները հասցվում են երկրի արևելքում գտնվող Բեկաայի հովտին և «Լիբանանի մի շարք այլ շրջանների»:

Նշենք, որ Վաշինգտոնում երկու օր շարունակված բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը համաձայնել էին 45 օրով երկարաձգել հրադադարը և շարունակել հանդիպումները առաջիկա շաբաթներին:

 

 

Leave a comment