Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել

Քաղաքականություն

25.05.2026 | 23:38

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարել է, որ մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, ժամը 21:08-ի դրությամբ, մասնակցել է շուրջ 7700 մարդ։ Մասնակիցների հաշվարկն իրականացվել է աերոնկարահանման և անհատական հաշվարկի մեթոդով։

«Այսօր՝ մայիսի 25-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 21:08-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment