ՌԴ-ն կհարվածի Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին` ի պատասխան ԼԺՀ քոլեջի հարվածների

Ռուսաստանը սկսում է հետևողական համակարգային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ուկրաինայի ԶՈւ կողմից ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված արյունալի հարձակումը Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա քաղաքացիական անձանց միտումնավոր թիրախավորող, երեխաների սառնասիրտ սպանություններ կատարող Կիևի ռեժիմի նացիստական և ահաբեկչական էության հերթական աղաղակող վկայությունն է», – ասված է հայտարարության մեջ:

«Զելենսկին և նրա արևմտյան հովանավորները, որոնք Ուկրաինայի զինված ուժերին մատակարարում են ՌԴ ժողովրդի դեմ հանցագործությունների գործիքներ, ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կոպտորեն անտեսում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Ակնհայտ է նաև հակամարտության ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը կարգավորող 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների և 1989 թվականի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և մի շարք այլ նշանակալի միջազգային ակտերի ուղղակի ոտնահարումը», նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ստեղծված պայմաններում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ձեռնամուխ են լինում Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին համակարգային հարվածներ հասցնելուն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մասնագետների (որոնք պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և թիրախավորման համար) աջակցությամբ Կիևի ռեժիմի կողմից օգտագործվող ԱԹՍ-ների նախագծման, արտադրության, ծրագրավորման և կիրառման նախապատրաստման կոնկրետ վայրերին», – ընդգծվում է փաստաթղթում:

Արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին` Կիևից հնարավորինս շուտ հեռանալու անհրաժեշտության մասին, իսկ քաղաքի բնակիչներին հորդորում է մոտ չգտնվել ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին:

Մայիսի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարձակում են գործել Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և քոլեջի հանրակացարանի վրա: Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում գտնվել է 14-18 տարեկան 86 երեխա: Զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը, ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել. 16 անօդաչու թռչող սարքեր 3 ալիքներով հարձակվել են նույն վայրի վրա: Նա ՌԴ դիվանագետներին հանձնարարել է միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինը նաև ընդգծել է, որ անհնար է սահմանափակվել արտաքին գործերի նախարարության հայտարարություններով: Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի հարվածին պատասխանելու առաջարկներ:

Sputnik Արմենիա

Leave a comment