Պուտինը նոր օրենք է ստորագրել

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Պետդուման թույլատրել էր, որ բանակը ներգրավվի արտասահմանում կալանավորված ռուսաստանցիների պաշտպանության համար։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն իրավունք է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ այն քաղաքացիների պաշտպանության համար, որոնք կալանավորվել են օտարերկրյա դատարանների որոշմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության, կամ այնպիսի դատարանների կողմից, որոնց իրավասությունը հիմնված չէ ՌԴ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։ Համապատասխան փաստաթուղթը հասանելի է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Օրենքի համաձայն՝ ՌԴ ԶՈւ-ն նախագահի որոշմամբ և իր լիազորությունների շրջանակում կարող է ներգրավվել այն ռուսաստանցիների պաշտպանության խնդիրների կատարմանը, որոնք կալանավորվել են, պահվում են կամ հետապնդվում են օտարերկրյա այն դատարանների որոշումների հիման վրա, որոնք քրեական դատավարության ոլորտում լիազորություններ են ստացել այլ պետությունների կողմից՝ առանց ՌԴ–ի մասնակցության։

Հստակեցվում է, որ խոսքը վերաբերում է նաև միջազգային դատական մարմինների որոշումներին, որոնց իրավասությունը հիմնված չէ ՌԴ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր հետո։

Մտավախություն չունեմ․ Փաշինյանը՝ ռուսական 102–րդ ռազմաբազայի ներգրավման մասին

Leave a comment