«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիր (տեսանյութ)
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված կրթական հավասարության խթանմանը
Երևան, 19 մայիսի, 2026թ.: «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որի նպատակն է նոր մակարդակի բարձրացնել կրթության ոլորտում երկու կազմակերպությունների համագործակցությունը։ Ստորագրված համագործակցության հուշագրով կողմերը ստանձնում են համատեղ ջանքեր ուղղել խթանելու կրթական հավասարության գաղափարը և սկիզբ դնել համատեղ կրթական փոխակերպման շարժմանը։
Այս գործընկերությունը նպատակ ունի կամրջել կրթական նախաձեռնություններն ու նպատակային իրազեկումները՝ կիրառելով հաղորդակցության նորարարական ուղիներ և թվային հարթակներ։ Միավորելով իրենց ներուժը՝ կազմակերպությունները կբարձրաձայնեն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի առաքելության և նախաձեռնությունների մասին՝ խրախուսելու, որ Հայաստանի յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալ-տնտեսական պայմաններից և բնակության վայրից ստանա որակյալ կրթություն։
Համագործակցության հիմնական ուղղությունները
Հուշագիրը նախատեսում է մի շարք ռազմավարական համագործակցության ուղղություններ, որոնք միտված են կրթության հասանելիության բարձրացմանն ու այդ գործում տարբեր լսարանների հանրային ներգրավվածության մեծացմանը.
- Ռազմավարական իրազեկում. Երկարաժամկետ կրթական փոփոխություններին միտված համակարգային երկխոսությունների խթանում։
- Համայնքային փոխակերպում. Համատեղ իրազեկման արշավների իրականացում՝ համայնքների փոխակերպման նախագծերին աջակցելու նպատակով։
- Նորարարական հաղորդակցության. Նորարարական մեդիա գործիքների միջոցով ներկայացնել կրթական հավասարության ազդեցությունը տեղերում։
«Կրթությունը հասարակության կայացման հիմքն է, սակայն դրա ազդեցությունը բազմապատկվում է միայն այն ժամանակ, երբ ողջ համայնքն է ներգրավվում այդ գործընթացում»,- նշեց «Դասավանդի՛ր հանուն Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։ «Գործակցելով «Թովմասյան» հիմնադրամի հետ՝ մենք ոչ միայն միավորում ենք մեր ռեսուրսները, այլև բազմապատկում մեր ձայնը նոր եղանակներով Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս լսելի դարձնելու համար»։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էդգար Մովսեսյանն իր հերթին հավելեց. «Մեր հանձնառությունը մշտապես եղել են մշակույթը, գիտությունն ու սպորտը, իսկ այս ամենի հիմքում կրթությունն ու բարեկիրթ քաղաքացին է։ Այս գործընկերությունը մեզ հնարավորություն է ընձեռում մեր հարթակներն օգտագործել ի նպաստ այն կենսական աշխատանքի և առաքելության, որն իրականացվում է դպրոցներում, և մեր ռեսուրսները Հայաստանի կրթված քաղաքացու կերտմանն ուղիղ մասնակցություն ունենալը»։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի մասին
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կրթական հիմնադրամ է, որը հանձնառու է կրթության բնագավառում համակարգային բարեփոխումների իրականացմանը: Իր բոլոր ծրագրերի միջոցով, հիմնադրամն աշխատում է 60,000 աշակերտի հետ ամբողջ Հայաստանում, ներազդելով հանրակրթական դպրոցների աշակերտների շուրջ 20%-ի վրա: Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է երեք ուղղությունների վրա՝ տաղանդների հոսքի ստեղծում հանրակրթական դպրոցներում, առաջնորդ շրջանավարտների ցանցի ձևավորում՝ երկարաժամկետ ազդեցության համար, և համակարգային բարեփոխումներ:
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի մասին
Շուրջ 25 տարի «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը ծառայեցրել է գիտության, մշակույթի և սպորտի խթանմանն ու աջակցությանը։ Իր անցած ուղու ընթացքում ընդգրկել է բազմաթիվ երկրներ և դրական ազդեցություն ունեցել բազմաթիվ կյանքերի վրա, երեխաների, կրթական հաստատությունների և մասնավոր ձեռնարկությունների շրջանում։