Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում

Այսօր՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Նալբանդյան Նոր Արտագերս գյուղամիջյան ճանապարհին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գարիկ Գ.-ին պատկանող «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայում։ 

 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում պարզվում է։
 

Leave a comment