Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ ռազմավարական հարցեր՝ սկսած ռազմական համագործակցությունից մինչև մարդասիրական խնդիրներ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես քննարկվել է ուկրաինացի ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը ու այդ գործընթացում ևս մեկ անգամ ընդգծվել է Թուրքիայի միջնորդական դերը։ Ումերովը ընդգծել է, որ Թուրքիան շարունակական և կարևոր դեր է խաղում անվտանգության ու կայունության գործում։
Ըստ նրա՝ Անկարան թե՛ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող ռազմական-տեխնիկական օգնությամբ, թե՛ կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու իր կարողությամբ շարունակում է Կիևի համար մնալ որպես անփոխարինելի գործընկեր։