ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլաիտինին:


 


ՄԻՊ գրասենյակից հայտնում ե, որ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների ոլորտին առնչվող ժամանակակից մարտահրավերները։


 


Դեսպան Ալ-Սուլաիտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։


 


Կողմերն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունն ու արդյունավետ երկխոսության կարևորությունը:


 

Դիտումների քանակ8

Leave a comment