Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլաիտինին:
ՄԻՊ գրասենյակից հայտնում ե, որ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների ոլորտին առնչվող ժամանակակից մարտահրավերները։
Դեսպան Ալ-Սուլաիտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Կողմերն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունն ու արդյունավետ երկխոսության կարևորությունը:
Դիտումների քանակ8