https://arm.sputniknews.ru/20260525/menq-zrvojakan-ketic-chenq-skselu-rvobert-qvocharjany-khaghaghutjan-pajmanagri-masin-102585621.html
Մենք զրոյական կետից չենք սկսելու․ Ռոբերտ Քոչարյանը` խաղաղության պայմանագրի մասին
Մենք զրոյական կետից չենք սկսելու․ Ռոբերտ Քոչարյանը` խաղաղության պայմանագրի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներ կարող են լինել միաժամանակ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը, ու այդ դեպքում նաև շահերի… 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T16:12+0400
2026-05-25T16:12+0400
2026-05-25T16:26+0400
ռոբերտ քոչարյան
խաղաղության պայմանագիր
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բանակցություններ
ընտրություններ
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102582723_0:0:1600:900_1920x0_80_0_0_d2aed3def8bc75b3a49e67ff549fc5c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Չի կարող լինել խաղաղության պայմանագիր՝ առանց երաշխիքային համակարգի։ Այսօր Վայքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իշխանության գալու դեպքում ո՞ր կետից են սկսելու բանակցությունները։Ինչ վերաբերում է երաշխիքային համակարգին, նրա կարծիքով՝ նախևառաջ անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն անի հստակ ձևակերպումներով՝ ընդգծելով այն հետևանքները, որոնք կլինեն պայմանագիրը խախտողի համար։Անհրաժեշտ է նաև, որ լինեն երաշխավորող պետություններ։ Քոչարյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ որպես երաշխավորող լինեն և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը, քանի որ դա կբալանսավորի երկրների շահերը։ Ըստ նրա՝ շատ լավ կլինի, որ ԵՄ-ն ևս մասնակցի որպես երաշխավորող, իսկ իդեալական տարբերակը ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան մասնակցությունն է։ Քոչարյանը սա ոչ միայն լիովին հնարավոր է համարում, այլև վստահ է՝ հիմա այս համակարգը չկա, որովհետև Ալիևին այն պետք չէ, իսկ Հայաստանն էլ նման հարցը չի էլ բարձրացնում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102582723_321:0:1521:900_1920x0_80_0_0_14f20ce4be1c6b78359abfd6eba49691.jpg.webp
ռոբերտ քոչարյան, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակցություններ, ընտրություններ, քարոզարշավ
ռոբերտ քոչարյան, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակցություններ, ընտրություններ, քարոզարշավ
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներ կարող են լինել միաժամանակ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը, ու այդ դեպքում նաև շահերի բալանսավորում կլինի։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Չի կարող լինել խաղաղության պայմանագիր՝ առանց երաշխիքային համակարգի։ Այսօր Վայքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իշխանության գալու դեպքում ո՞ր կետից են սկսելու բանակցությունները։
«Մենք զրոյական կետից չենք սկսելու։ Այսօր խաղաղության պայմանագիր չկա, կա նախաստորագրված փաստաթուղթ։ Մենք չենք ասել, որ գալու ենք, այդ նախաստորագրված փաստաթուղթը ճղենք ու գցենք զիբիլանոց։ Ուրեմն զրոյական կետից չենք սկսելու։ Մենք ասել ենք՝ սխալ է արել, որ գնացել ու ստորագրել է այս վիճակում, բայց, այնուամենայնիվ, քանի որ սա կա, մենք պետք է այն համալրենք առնվազն 1-2 հավելվածով՝ երաշխիքներ ձևավորելու մասին։ Սա նշանակում է, որ մենք ավելացնում ենք, ուժեղացնում ենք, բերում ենք երաշխիքային համակարգ, որ խաղաղությունը լինի հարատև, կայուն և երաշխավորված, սրա հետ միասին չենք սկսում զրոյական կետից»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է երաշխիքային համակարգին, նրա կարծիքով՝ նախևառաջ անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն անի հստակ ձևակերպումներով՝ ընդգծելով այն հետևանքները, որոնք կլինեն պայմանագիրը խախտողի համար։
Անհրաժեշտ է նաև, որ լինեն երաշխավորող պետություններ։ Քոչարյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ որպես երաշխավորող լինեն և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը, քանի որ դա կբալանսավորի երկրների շահերը։ Ըստ նրա՝ շատ լավ կլինի, որ ԵՄ-ն ևս մասնակցի որպես երաշխավորող, իսկ իդեալական տարբերակը ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան մասնակցությունն է։ Քոչարյանը սա ոչ միայն լիովին հնարավոր է համարում, այլև վստահ է՝ հիմա այս համակարգը չկա, որովհետև Ալիևին այն պետք չէ, իսկ Հայաստանն էլ նման հարցը չի էլ բարձրացնում։