Մոսկվան ակնկալում է, որ Երևանն այս կամ այն կերպ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գծով Աստանայում նախատեսված առաջիկա միջոցառումներին։ Ինչպես հայտում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե չեմ սխալվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի նկատառումներից ելնելով չի մասնակցի։ Սակայն միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմն այս կամ այն կերպ, այնուամենայնիվ, կմասնակցի այս շատ կարևոր հանդիպմանը՝ շարունակելով իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: