https://arm.sputniknews.ru/20260525/erevany-shahagrgrvats-che-mvoskvaji-het-kapery-khzelu-harcum-mirzvojan-102578872.html
Երևանը շահագրգռված չէ Մոսկվայի հետ կապերը խզելու հարցում. Միրզոյան
Երևանը շահագրգռված չէ Մոսկվայի հետ կապերը խզելու հարցում. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունները պահպանելու և խորացնելու պատրաստակամությունը։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T14:01+0400
2026-05-25T14:01+0400
2026-05-25T14:03+0400
հայաստան
ռուսաստան
արարատ միրզոյան
դմիտրի մեդվեդև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102575008_0:206:1440:1016_1920x0_80_0_0_ec3a1f6083b9a3a4df064483914ee625.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերը խզելու հարցում։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը։Ավելի վաղ Մեդվեդևը, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, ասել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է ընտրել, վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ կունենան։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում 300,000 ադրբեջանցի բնակեցնելու լուրերին։ «Քանի՞ անգամ կարելի է մեկնաբանել և արձագանքել այդ ապուշությանը, կատարյալ անհեթեթությանը։ Մեր հերքումից հետո նույնը կրկնելը կարող է վկայել միայն կա՛մ իսկապես չհասկանալու, կա՛մ սրիկայության մասին։ Այսինքն՝ երբ ասում ենք՝ չկա այդպիսի բան, ու նորից կրկնում են, ուրեմն ամենավերջին ստահակն ու սրիկան է այդ կրկնողը»,– ասել է նա։Դիտարկմանը, թե չնայած Հայաստանի հերքումներին՝ Ադրբեջանը Հայաստանի մասին խոսելիս շարունակում է օգտագործել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, Միրզոյանը հավելել է, որ այդ խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության և երկկողմ պայմանավորվածությունների օրակարգում։Հայաստանը օգտագործվո՞ւմ է Ռուսաստանի դեմ. Արարատ Միրզոյանի պատասխանը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102575008_0:1:1440:1081_1920x0_80_0_0_c38e8066782a0652da973d8a9e935728.jpg.webp
հայաստան, ռուսաստան, արարատ միրզոյան, դմիտրի մեդվեդև
հայաստան, ռուսաստան, արարատ միրզոյան, դմիտրի մեդվեդև
ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունները պահպանելու և խորացնելու պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերը խզելու հարցում։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը։
«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են։ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և մնացած բոլոր կապերը խզելու հարցում։ Հակառակը՝ մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահպանել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»,– լրագրողների հետ զրույցում ասել է Միրզոյանը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանում 300,000 ադրբեջանցի բնակեցնելու լուրերին։ «Քանի՞ անգամ կարելի է մեկնաբանել և արձագանքել այդ ապուշությանը, կատարյալ անհեթեթությանը։ Մեր հերքումից հետո նույնը կրկնելը կարող է վկայել միայն կա՛մ իսկապես չհասկանալու, կա՛մ սրիկայության մասին։ Այսինքն՝ երբ ասում ենք՝ չկա այդպիսի բան, ու նորից կրկնում են, ուրեմն ամենավերջին ստահակն ու սրիկան է այդ կրկնողը»,– ասել է նա։
Դիտարկմանը, թե չնայած Հայաստանի հերքումներին՝ Ադրբեջանը Հայաստանի մասին խոսելիս շարունակում է օգտագործել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, Միրզոյանը հավելել է, որ այդ խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության և երկկողմ պայմանավորվածությունների օրակարգում։