Գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը


Մայիսի 18-24-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Մասնավորապես՝ հրդեհի՝ 49, փլուզման, որոնողափրկարարական՝ 3-ական, քարաթափման, թունավորման՝ 2-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, օձի հայտնաբերման՝ 20, ինքնասպանության փորձի՝ 7, կեղծ ահազանգի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 22, 119 այլ դեպքեր:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 61 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 101 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 65 տրանսպորտային միջոց:


Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 104, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Դիտումների քանակ3

Leave a comment